“INhead” միջբուհական գիտաժողովն ամփոփվել է. մրցանակակիրները հայտնի են

Դիտումների քանակ՝ 1106

Ապրիլի 19-ին ամփոփվել է ՀՊՏՀ  85-ամյա հոբելյանի առիթով բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ  Ծաղկաձորում կազմակերպված «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագիրը կրող “INhead” միջբուհական ուսանողական եռօրյա գիտաժողովը:

Մրցանակները բաշխվել են այսպես. «Լավագույն հետազոտական աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել  ՀՊՏՀ ուսանող Վազգեն Պողոսյանը, «Զեկույցի լավագույն ներկայացում» մրցանակին արժանացել  է կրկին  մեր բուհի ուսանող  Կատարինե Գալստյանը,  «Լավագույն նորարարական մոտեցում» ունեցող զեկույց է ճանաչվել   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Անի Բարխանյանի աշխատանքը:

Մեզ հետ զրույցում ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, գիտաժողովը հաջող է ընթացել, ուսանողները հետաքրքիր ժամանակ են անցկացրել:

«Հետաքրքիր էին տարբեր բուհերի ուսանողների թե' զեկուցումները, թե' դրանց մատուցման ձևը, թե' ծավալված քննարկումները: Գիտաժողովն արդյունավետ էր նաև գիտելիքների, փորձի փոխանակման, միջբուհական շփման տեսանկյունից»,-նշեց Անի Կարապետյանը:

Գիտաժողովի մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Շնորհավորում ենք  բոլոր մասնակիցներին, հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ