Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը

Դիտումների քանակ՝ 1158

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի նոր համարն արդեն ընթերցողի սեղանին է:

Այս համարում.

Ընդհանուր  տնտեսագիտություն խորագրի տակ կարդացեք Կորյուն Աթոյանի «Առողջապահություն համակարգի գործունեության գնահատման և կադրային ներուժի պլանավորման գործընթացի առանձնահատկությունները ՀՀ-ում», Ռոմիկ Ավանեսյանի «Մրցունակության, օգտակարության և ստվերային տնտեսության միջև առկա կապերը», Գեղամ Խաչատրյանի «Սեփականության ձևը որպես օդագնացային ձեռնարկությունների մրցունակության ապահովման գործոն» հոդվածները:

Ֆինանսական հիմնախնդիրներ խորագրի տակ տեղ են գտել  Վարդան Բոստանջյանի, Սուրեն Ղամբարյանի «Հարկային վարչարարության կատարելագործման ուղիները ՀՀ-ում», Արամ Մխիթարյանի «Վարկավորման գործընթացի բարելավման ուղիները ՀՀ առևտրային բանկերում», Արաքս Աբրահամյանի «Ֆինանսական շուկաների միասնացումից բխող հնարավոր ռիսկերն ու դրական արդյունքները զարգացող երկրների պարագայում», Սուրեն Հովակիմյանի «Ֆինանսական  կայունության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում», Արտաշես Իշխանյանի «Առևտրային բանկերի իրացվելիության կառավարման տնտեսամաթեմատիկական մոդելավորման առանցքային հիմնադրույթները», Նատալյա Ռեզնիկովայի «Ապադոլարայնացման քաղաքականության իրականացման՝ որպես դրամական կախվածության դեմ  պայքարի գործիքի օգուտներն ու ռիսկերը», Ռանիմ Ալզայնի, Շադի Ջենդիի, Մահմուդ Ալդելայի  «Սիրիական ֆունտի պատմությունը» :

Ապրանքագիտություն խորագրի տակ  հետևյալ հոդվածներն են՝ Վարդանուշ Մելիքյան, Լարիսա Սահակյան՝ «Օսլայի փոփոխությունների ուսումնասիրումը նշաստայի ստացման ժամանակ», Արմինե Մինասյան՝ «ՀՀ-ում պտուղ-բանջարեղենի արտադրության և վերամշակման հիմնախնդիրները» :

Քաղաքագիտություն և փիլիսոփայություն խորագրի տակ տեղ են գտել

Սերգեյ Մելքումյանի «Ադրբեջանը պարտավոր է հատուցել Արցախին հասցված վնասները և վերադարձնել բռնազավթված տարածքները» և Արամ Սարգսյանի «Որտե՞ղ որոնենք մեր ինքնությունը, և ո՞րն է հայ ժողովրդի առաքելությունը» հոդվածները:

Սեյսմաբանություն խորագրի տակ կարդացեք Վեներա Ոսկանյանի «Սեյսմիկ ռիսկը, դրա գանահատումը և ուսուցումը բուհական համակարգում» հոդվածը:

«Բանբեր ՀՊՏՀ»-ի նոր համարի էլեկտրոնային տարբերակը՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ