ՀՊՏՀ-ում վերապատրաստվող քաղծառայողների 1-ին խմբի դասընթացներն ավարտվեցին. հանձնվեցին վկայականները
Մեր բուհում անցկացվող ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների առաջին խմբի՝ ապրիլի 7-ից մեկնարկած դասընթացներն ավարտվեցին այսօր. առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող երեսուն քաղծառայողներ ստացան վկայականներ:
Վկայականները վերապատրաստված քաղծառայողներին հանձնեց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը:
Քաղծառայողներից շատերը շնորհակալական խոսքեր ասացին՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ում անցկացված տասնօրյա դասընթացները և' օգտակար էին, և' հաճելի:
Ելույթ ունեցավ Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի տեղակալ Շուշան Հովհաննիսյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց դասընթացները վարող դասախոսներին, կազմակերպիչներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աիդա Առուստամյանը ասաց, որ վաղը կմեկնարկի քաղծառայողների 2-րդ խմբի դասընթացները:
Շնորհավորում ենք մեր բուհում վերապատրաստված քաղծառայողներին, մաղթում գործնական հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ