Մեր բուհի գրադարանը ներկայացնում է նոր շտեմարան. EBSCO հրատարակչությունը հասանելի կլինի
14.04.2015
Դիտումների քանակ՝ 1007
EBSCO հրատարակչությունը այսուհետև 1 տարի ժամանակով հասանելի կլինի ՀՊՏՀ տարածքում: Այն հնարավորություն է ընձեռում օգտվել Academic Search Premier, Business Source Premier, Regional Business News, ERIC, MasterFILE Premier և այլ շտեմարաններից. այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
EBSCO հրատարակչությունը հասանելի է հետևյալ հղումով՝ search.ebscohost.com: Տնօրենի փոխանցմամբ՝ մուտքի գաղտնաբառը կարելի է ստանալ գրադարանում, ցանկության դեպքում կտրվի նաև ամբիոններին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին