2-րդ կիսամյակի 1-ին միջանկյալ ստուգումն ավարտվել է

Դիտումների քանակ՝ 1220

Մարտի 30-ից ապրիլի 11-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվել է 2014-2015 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի 1-ին միջանկյալ ստուգումը: Ինչպես այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեցին դեկանները, միջանկյալ ստուգումն անցկացվել է նախապես հաստատված քննագրաֆիկի համաձայն, քննական  3 եղանակներով՝ համակարգչային, թեստային և բանավոր, արտառոց դեպքեր չեն եղել: Դեկանները փաստեցին նաև, որ այս միջանկյալ ստուգմանն էականորեն նվազել են բողոքարկումները:

2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամկետներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_01.12.2014.pdf :

Դեկանները զեկուցեցին 2014-2015 ուստարվա առկա և հեռակա բակալավրիատի ավարտական կուրսերի փորձառության արդյունքների մասին՝ հայտնելով, որ ապրիլի 3-10-ը անցկացվել են տվյալ կրթաձևերի ուսանողների փորձառությունների հաշվետվությունների պաշտպանությունները: Նախատեսվում է մագիստրատուրայի ուսանողների պաշտպանությունները սկսել ապրիլի 20-ին:

Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին