ՀՊՏՀ-ականները երկինք են բաց թողել խորհրդանշական 100 օդապարիկ
11.04.2015
Դիտումների քանակ՝ 1282
Ցեղասպանության 100-րդ տարելիցին կապակցությամբ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպվող հիշատակի և ոգեկոչման միջոցառումները շարունակվում են: Երեկ երեկոյան Ուսանողական խորհրդի անդամները բուհի բակից խորհրդանշական 100 օդապարիկ են բաց թողել օդ:
ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի խոսքով ՝ ուսխորհրդականները օդապարիկների միջոցով ցանկացել են ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նախաձեռնությանը մասնակցել են ՀՊՏՀ 100-ից ավելի ուսանողներ:
Առաջին ուսանողականի տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=Q3a6cAdsnGs :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին