Միջազգային գիտական տեղեկատվական ցանցն արդեն հասանելի է ՀՊՏՀ գիտական հանրությանը

Դիտումների քանակ՝ 999

ՀՊՏՀ գրադարանը, անդամակցելով Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին, հնարավորություն է ստացել 1 տարի, առանց մուտքի ծածկագիր լրացնելու, օգտագործել Springerգիտատեղեկատվական ցանցը:

«Կառույցն ունի հզոր էլեկտրոնային գրադարան, որում ընդգրկված են գիտատեխնիկական ամսագրեր, գիտական գրականություն, գիտական հրատարակություններ և առցանց գրքեր: Պայմանագրի շրջանակներում ՀՊՏՀ գիտական հանրությունը կկարողանա օգտվել ոչ միայն Springer-ի տեղեկատվական բազայից, այլ նաև ներբեռնել Springer հրատարակչության գիտական գրականությունը»,- հայտնեց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հաջորդ բաց շտեմարանը կլինի EBSCO տեղեկատվական բազան:

Springer  շտեմարանը հասանելի է հետևյալ հղումով՝  link.springer.com:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին