ՀՊՏՀ ուսանողներին ներկայացվեց «ISET»-ի մագիստրոսական ծրագիրը
Համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) ներկայացուցիչները ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեցին դպրոցի միջազգային մագիստրոսական ծրագիրը: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրանտներ Միքայել Սուքիասյանը, Վարդան Ղարագյոզյան և Արտակ Ոսկանյանը շնորհանդեսի տեսքով ներկայացրեցին ISET-ի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսումնառության գործընթացը, ուսանողական առօրյան, կրթաթոշակային ծրագրերը և այլն:
Առանձնահատուկ խոսվեց ընդունելության քննությունների և փորձառությունների մասին: Ինչպես նշեցին մագիստրոսները՝ ISET -ը հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ կրթություն, բուհում դասավանդում են արտասահմանից հրավիրված դասախոսներ, ուսուցումը անգլերեն լեզվով է:
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին