ՀՊՏՀ ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը ուսանողական լիգայի եզրափակչում է

Դիտումների քանակ՝ 1172

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ տեղի է ունեցել ՈւՀԱ  ուսանողական լիգայի 1/2-րդ եզրափակիչ փուլը, որտեղ մեր բուհը ներկայացնող «Нар-Хоз» թիմը հաջող ելույթ է ունեցել և անցել եզրափակիչ փուլ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Нар-Хоз» թիմի  ավագ Էդգար Գրիգորյանը նշեց, որ երեկ մեր թիմը բավականին լավ է ելույթ  ունեցել:  «Երեկվա մեր ելույթից հետո ժյուրին գովեստի խոսքեր է ասել մեր թիմին, նշել, որ հատկապես այս տարվա ելույթը առանձնացավ իր բարձր որակով»,-ասաց ավագը:

Էդգար Գրիգորյանի փոխանցմամբ՝ եզրափակիչ փուլը  կայանալու է մայիսին, արդեն իսկ այսօրվանից  թիմը պատրաստվում է՝ եզրափակչում լավագույնս ելույթ ունենալու և հաղթելու համար:

Նշենք, որ «Нар-Хоз» թիմի անդամներն են՝ Էդգար Գրիգորյան՝ թիմի ավագ, Գևորգ Սահակյան, Հայկ Ասատրյան, Հայկ Գրիգորյան, Տիգրան Գասպարյան, Վիգեն Հարությունյան, Նարեկ Փալիկյան, Դավիթ Մինասյան: Թիմի հնչյունային օպերատորն է Արման Հարությունյանը:

Շնորհավորում ենք մեր բուհի ուրախների և հնարամիտների ակումբին՝ եզրափակիչում մաղթելով հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին