ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը հաղթել է առաջնության առաջատարին

Դիտումների քանակ՝ 911

ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնության բարձրագույն խմբի խաղերի շրջանակներում այսօր Վանաձորում տեղի է ունեցել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի հանդիպումը առաջնության առաջատար Թալգրիգի հետ:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը քիչ առաջ լրատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնին ուրախությամբ հայտնեց, որ մեր հավաքականը հաղթանակ է տոնել Թալգրիգի նկատմամբ 4:3 հաշվով, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք մեր թիմին:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնությունը կամփոփվի մայիսին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին