ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը ապրիլի 7-ի առթիվ
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորանք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
Մեր համալսարանի սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ
Ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ մեր երկրում նշվող Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ: Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը, ուստի օրվա խորհուրդն ավելի խորքային և արժեքավոր է դառնում:
Կանանց, մայրերի, քույրերի, դուստրերի դերը, ինչպես վկայում է պատմությունը, բացառիկ է մեր ժողովրդի կյանքում, բացառիկ է նաև մեր կյանքում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, երջանկություն, մայրական բերկրանք, անձնական ու ընտանեկան բարօրություն: Ցանկանում եմ, որ դուք, ինչպես ընդունված է ասել՝ մարդկության գեղեցիկ կեսը, պատվով շարունակեք ձեր առաքելությունը՝ մնալով ամուր հենարան ու ապավեն ձեր ընտանիքների, զավակների և մեր պետության համար:
Ամենայն բարիք ձեզ:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ