ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը շարունակական հաղթանակներ է արձանագրում

Դիտումների քանակ՝ 1105

Վերսկսվել են  ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնության բարձրագույն խմբի խաղերը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը առաջնության  վերջին 3  խաղերում ևս, խոշոր հաշվով հաղթանակներ է արձանագրել. այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

Մարտի 26-ին կայացած Հրազդան –ՀՊՏՀ խաղում մեր տղաները հաղթել են 2:10 հաշվով, մարտի 29-ին՝ ՀՊՏՀ- «Երևան IT» խաղում՝ 20:0,  իսկ ապրիլի 1-ին՝ «Մռավ»-ՀՊՏՀ խաղում՝ 3:6  հաշիվներով:

Հովհաննես Գաբրիելյանը նշեց նաև, որ ՀՊՏՀ հավաքականի անդամ, մեր բուհի ուսանող Անդրանիկ Կարապետյանը  33 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է: Այս պահին մեր թիմը մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ընդամենը 1 միավորով զիջելով «Թալգրիգին»:

Առաջնության հերթական խաղը կկայանա ապրիլի 5-ին՝ Վանաձորում: Ինչպես  տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավարը՝ այս խաղը մեր թիմի համար վճռորոշ է լինելու:

Նշենք, որ ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնությունը կամփոփվի մայիսին. Հովհաննես Գաբրիելյանն ակնկալում է առաջնության հաղթական ելք մեր թիմի համար:

Մեր հավաքականին մաղթում ենք հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին