Ապրիլի 6-ի քննությունները տեղափոխվում են ապրիլի 11՝ նույն ժամանակացույցով. տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1088

Ապրիլի 6-ին նախատեսված քննությունները տեղափոխվում են ապրիլի 11՝ նույն ժամանակացույցով: Այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստում այս մասին հայտարարեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 11: Այս մասին ավելի վաղ մեր ներկայացրած հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://goo.gl/hFKelA:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը հայտարարեց, որ բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների համար պրակտիկայի հաշվետվությունները ամբիոններ ներկայացնելու համար նախատեսված ժամկետը՝ ապրիլի 6-ը, տեղափոխվում է ապրիլի 7:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին միջանկյալ ստուգման ընթացքի մասին՝ շեշտելով, որ գործընթացը քննարգրաֆիկներին համապատասխան է ընթանում, որևէ արտառոց խնդիր չի արձանագրվել: Նշվեց քննությունների ընթացքում դասաձախողումները բացառելու կարևորության մասին:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Արմեն Կարախանյանը:

Ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ մի շարք հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին