ՀՊՏՀ գրադարանը շտեմարան է ստեղծում
Ուսումնական գործընթացի գիտաօժանդակ բազայի հարստացման նպատակով ՀՊՏՀ գրադարանը նախաձեռնում է թվային հոդվածների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում: Այն կընդգրկի հայ և արտասահմանյան հեղինակների մասնագիտական (գիտական) հոդվածներ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ գիտաօժանդակ բազան կլրացնի էլեկտրոնային գրադարանը՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով օգտվել ոչ միայն իրենց դասախոսների, անվանի գիտնականների դասագրքերից և ուսումնական ձեռնարկներից, այլև գիտական հոդվածներից:
«Գիտական հոդվածները էլեկտրոնային գրադարանում կլինեն ըստ թեմաների, որպեսզի ուսանողը կարողանա արագ որոնել և գտնել իրեն հետաքրքրող հոդվածը»,-ասաց տնօրենը, հավելելով, որ դասախոսները իրենց տպագրված գիտական հոդվածները կարող են ներկայացնել գրադարան՝ նշելով աղբյուրը (օրինակ, գիտական հանդեսի անվանումը):
Հարգելի դասախոսներ, գրադարանը ակնկալում է ձեր աջակցությունը: Խնդրում ենք ներկայացնել գիտական ամսագրերում հրատարակված ձեր հոդվածները՝ PDF ձևաչափով:
Լրացուցիչ հարցերի և այլ մանրամասների դեպքում հարկավոր է դիմել գրադարանի տնօրինությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին