Կայացավ ուսանողների (սպառողների) բավարարվածություն գիտաուսումնական խմբի 2-րդ հաշվետվությունը

Դիտումների քանակ՝ 1083

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբի 2-րդ միջանկյալ հաշվետվությունն էր, որին մասնակցում էին բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Նշենք, որ սույն գիտաուսումնական խմբի ղեկավարը (հասարակական հիմունքներով) ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է:

Գագիկ Վարդանյանը, ազդարարելով հանդիպման մեկնարկը, նշեց, որ «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբի հետազոտության թեման արդիական է, այն անմիջականորեն առնչվում է մեր բուհին, ապա ելույթների  համար խոսքը տրամադրեց բանախոսներին:

Գիտաուսումնական խմբի անդամ, մարքեթինգի ամբիոնի դոցենտ. տ.գ.թ.,Նարեկ Ղուկասյանն ընդգծեց, որ հետազոտության շրջանակներում իրականացված հարցումներում գործնական աջակցություն են ցույց տվել  բուհի դեկանները:

Խմբի անդամ, մագիստրանտ Լուսինե Կիրակոսյանը ներկայացրեց հետազոտության գերխնդիրը. այն է՝ բացահայտել ՀՊՏՀ ներքին սպառողների  պահանջները: Մագիստրանտը անդրադարձավ հետազոտության խնդիրներին, մեթոդին և գործիքներին, ընտրանքին և նրան, թե յուրաքանչյուր ֆակուլտետում ինչպես է իրականացվել հարցումը:

Հետազոտության ընթացքը ներկայացրեց Նարեկ Ղուկասյանը, ով խոսեց SERVQUAL հարցաթերթիկի կիրառման նպատակների, մեթոդի կիրառման արդյունքի, մեթոդի կիրառմամբ լուծված խնդիրների, կառուցվածքի մասին: Դոցենտը ներկայացրեց նաև հետազոտության նախնական արդյունքները՝  կատարված հարցումների հիման վրա ստացված տեղեկությունները:

Զեկուցումների ավարտից հետո հարցադրումներ հնչեցին  մասնակիցների կողմից:

Գագիկ Վարդանյանը, եզրափակելով հանդիպումը, նշեց, որ հնչած բոլոր հարցադրումները շատ կարևոր էին: Անդրադառնալով խմբի թեմային՝ պրոռեկտորն ասաց, որ մեզ համար կարևոր է  մեր ամեն ուսանողը, նրանց բավարարվածությունը: Կարևորելով համալսարանական միջավայրի բոլոր տեսանկյուններից գրավիչ լինելու հանգամանքը՝ պրոռեկտորը նշեց. «Համալսարանը մի միջավայր է, որտեղ նոր սերունդ է մեծանում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին