Հյուրեր ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1141

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնում այսօր հյուրընկալվել էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Վանթայ քաղաքի ներկայացուցիչներ, Չինաստանի պետական բարձր և նոր տեխնոլոգիաների տարածաշրջանային կառույցի տնօրեն Չժան Ժենչուժին  և մի խումբ չինացիներ, ովքեր հետաքրքրրված էին Հայաստանի հետ տնտեսական, գիտական, ուսումնական բնագավառներում նոր համագործակցությամբ: Այցը ՀՊՏՀ ճանաչողական էր, հյուրերը նպատակ ունեին ծանոթանալու բուհի կրթական ծրագրերին, հետաքրքրվելու  ուսանողների փոխանակության  ծրագրերով:

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը և նույն ամբիոնի դոցենտ Արմեն Ֆլջյանը հյուրերի հետ քննարկեցին համագործակցության հեռանկարները:

Չժան Ժենչուժինը  առաջարկեց փոխադարձ այցելություն դեպի Չինաստան, ինչը  հնարավորություն կտա  ծանոթանալու երկրի տնտեսական, կրթական համակարգին, ուսումնական ծրագրերին, որից հետո՝ ձևավորել արդյունավետ համագործակցություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին