Կարողանալ փորձը դարձնել գիտելիք. ՀՊՏՀ-ում էր «Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր Վահրամ Միրաքյանը
24.11.2017
Դիտումների քանակ՝ 2369
Բիզնեսի արդյունավետության 10 սկզբունքներն այսօր ՀՊՏՀ ուսանողների համար բացահայտեց «Չոր մարքեթինգ» դասընթացի հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանը:Արտալսարանային միջոցառումը նախաձեռնել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով, քննարկվեցին հաջողակ գործարարին բնութագրող հատկանիշները, մասնավորապես խոսվեց առաջնորդության, համառության, սխալների վրա սովորելու, փորձը գիտելիք դարձնելու, շարունակաբար կրթվելու հարցերի շուրջ:
Վահրամ Միրաքյանը գործնական գիտելիքներ փոխանցեց այն ուսանողներին, ովքեր նպատակ ունեն սեփական բիզնեսը հիմնելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին