Ուսանողի սեղանին է «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 2938

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի կողմից լույս է ընծայվել «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» ուսումնական ձեռնարկը՝ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի ընդհանուր խմբագրությամբ:

Ձեռնարկում համակարգված ձևով ներկայացվում են տնտեսագիտության մեջ կիրառություն ունեցող մեթոդները և մոդելները: Գիրքը նախատեսված է բուհերի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների համար, ինչպես նաև կարող է օգտակար լինել դասախոսներին, պետական և այլ ոլորտների մասնագետներին, ովքեր հետաքրքրված են տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների հետազոտությամբ և կիրառությամբ:

«Ուսումնական ձեռնարկը կնպաստի ուսանողների կառուցողական մտածողության ձևավորմանը և հնարավորություն կտա իրականացնել բովանդակային և քանակական վերլուծություններ», -մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Թավադյանը:

Ձեռնարկը հասանելի է ՀՊՏՀ գրադարանում: Ի դեպ, պրոֆեսորն ասաց, որ այսօր ուսումնական ձեռնարկի իր անձնական օրինակներից կնվիրի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջավոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին