Ցուցադրվեց «Մուսա լեռան քառասուն օրը» կինոֆիլմը

Դիտումների քանակ՝ 1128

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր ցուցադրվեց «Մուսա լեռան քառասուն օրը» կինոֆիլմը. նախաձեռնությունը ուսանողական խորհրդի մշակույթի և սպորտի հանձնաժողովինն  է: Ինչպես կինոդիտումից առաջ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վիգեն Հարությունյանը, Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ  կինոդիտումները կազմակերպվելու են յուրաքանչյուր ուրբաթ:

Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»  վեպի հիման վրա լիբանանահայ  ռեժիսոր Սարքի Մուրադյանը էկրանավորել է համանուն ֆիլմը:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` ՀՊՏՀ մեծ դահլիճում ցուցադրվել էր նաև «Մայրիկ» ֆիլմը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին