ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքի խոսքը մարտի 8-ի կապակցությամբ
Հարգելի ՀՊՏՀ-ականներ, մեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՊՏՀ հարգելի աշխատակցուհիներ, սիրելի ուսանողուհիներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Ուրախ եմ, որ հերթական առիթն է ընձեռվել շնորհավորելու ու բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր համալսարանի կանանց և աղջիկներին:
Կնոջ դերն աննախադեպ մեծ է ընտանիքի ամրության, նաև պետության առաջընթացի և հաջողությունների կերտման գործում: Ձեզ է վստահված սերունդների դաստիարակության պատասխանատու, բայց նաև պատվաբեր առաքելությունը: Ուստի գարնանային այս հրաշալի տոնին ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն և բարօրություն ձեր ընտանիքներին: Թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ` հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքով`
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ