Ուսանողական խորհրդի գեղեցիկ անակնկալը՝ ՀՊՏՀ կանանց և աղջիկներին (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 992

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները կանանց տոների միամսյակի մեկնարկի՝ մարտի 8-ի կապակցությամբ այսօր վաղ առավոտից բուհի բակում գեղեցիկ տոնական մթնոլորտ  էին ստեղծել՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի հնչյունների ներքո. բուհ մտնող աղջիկներին ու կանանց ուսխորհրդականները ջերմ ժպիտով ծաղիկներ էին նվիրում, շնորհավորում նրանց միամսյակը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ ներկայացուցիչ Վիգեն Հարությունյանը նշեց, որ ուսխորհրդական տղաները դեռ առավոտյան ժամը 7-ից  բուհ են եկել, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպեն միջոցառումը և կանանց գեղեցիկ ակնթարթներ պարգևեն:

Առավոտյան միջոցառումը շարունակվեց մինչև առաջին դասը սկսվելը: Ուսխորհրդականների փոխանցմամբ՝ կանանց միամսյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ (ֆլեշմոբեր, ցուցահանդեսներ) կլինեն նաև այսօր դասամիջոցներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ կանանց մաղթելով  երջանկություն, քաջառողջություն, անսպառ սեր և եռանդ:

Լուսանկարային շարքին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին