Կրթաթոշակի արժանացած ուսանողներն ստացան իրենց հավաստագրերը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր բուհի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի արժանացած 1-ին կուրսեցիներին հանձնեցին կրթաթոշակի հավաստագրերը: ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, ողջունելով ուսանողներին, ընդգծեց, որ մեր բուհից նշված կրթաթոշակի համար դիմել են շուրջ 180 ուսանողներ, նրանց 80 տոկոսն արժանացել է կրթաթոշակի:
Հավաստագրերն ուսանողներին հանձնեցին Սերգեյ Խառատյանը և ՈՒԽ այլ ներկայացուցիչներ: Վերջիններս կարևորեցին ուսանողների բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը: ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը հույս հայտնեց, որ այս մրցույթում հաղթանակը է'լ ավելի կմեծացնի ուսանողների պատասխանատվությունը ուսման հանդեպ:
Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարվել էր հայաստանյան պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ ՀՊՏՀ 113 ուսանող նշված մրցույթում արժանացել է կրթաթոշակի, այդ թվում՝ 8-ը Եղեգնաձորի, 4-ը Գյումրու մասնաճյուղերից:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացածներին, մաղթում հաջող ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին