ՀՊՏՀ 113 ուսանող ՀԵՀ-ից ստացել է ուսման վարձի փոխհատուցում. վաղը նրանք կստանան հավաստագրերը

Դիտումների քանակ՝ 1269

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները, ըստ որի շուրջ 650 ուսանող ստացել  է ուսման վարձի փոխհատուցում:

Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի կայքը, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող։ Դիմել են գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթի մանրամասներին և ցանկին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2064&lang=am:

ՀՊՏՀ 113 ուսանող նշված մրցույթում արժանացել է կրթաթոշակի, այդ թվում՝ 8-ը Եղեգնաձորի, 4-ը Գյումրու մասնաճյուղերից:

Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարվել էր հայաստանյան պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։

Վաղը՝ մարտի 4-ին, ժամը 14. 00-ին ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում ՀՊՏՀ ուսանողները հանդիսավոր կերպով կստանան իրենց կրթաթոշակի հավաստագրերը:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, ուսման մեջ մաղթում հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին