Հեռակա բակալավրիատի 1-ին և 3-րդ կուրսերում 2-րդ կիսամյակը սկսվեց (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1326

2014-2015 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին և 3-րդ կուրսերում այսօր մեկնարկել է 2-րդ կիսամյակը: Այսօրվանից սկսած՝  այս կուրսերում դասերը կտևեն 4 շաբաթ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դասերի մեկնարկի կապակցությամբ շրջայց է կատարել տարբեր ֆակուլտետներով, արձանագրել ակնթարթներ՝ 2-րդ կիսամյակի առաջին դասաժամերից: Ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ մասնագիտության 3-րդ կուրսում ուսանող-դասախոս  ակտիվ երկխոսություն էր դասի թեմայի շուրջ. թեման  առնչվում էր արտարժույթի փոխարժեքի տատանումներին:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անհամբեր սպասել է դասերի մեկնարկին, համալսարան է եկել՝ կիսամյակը թարմ ուժերով սկսելու տրամադրվածությամբ:

Նշենք, որ 2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի 2-րդ կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_01.12.2014.pdf :

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին