Թեժ մրցապայքարն ավարտվեց խաղաղ հաշվով
Ֆուտզալի Հայաստանի առաջնության 9-րդ տուրում այսօր «Պոլիտեխնիկ» մարզադահլիճում մրցեցին «Թալգրիգ» և ՀՊՏՀ թիմերը:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ խաղն ընթացել է թեժ մրցապայքարում և ավարտվել խաղաղ հաշվով:
«1-ին խաղակեսին «Թալգրիգն» առաջ էր 2:1 հաշվով, երկրորդում մերոնք առաջ անցան 3:2 հաշվով, և խաղավարտին մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Արդյունքում թիմերը ստացան 1-ական միավոր, պատկերը մնաց նույնը: Հաջորդ խաղը Գյումրիում է, Գյումրու թիմի հետ: Հուսանք՝ մեր թիմը հաջողությամբ ու հաղթական տրամադրվածությամբ հանդես կգա»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Մենք նույնպես մաղթում ենք, որ առաջիկա խաղում մեր թիմը հանդես գա լավագույնս, ինչպես նաև ժպտա նրան մարզական բախտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին