ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը պատրաստվում է վճռորոշ խաղի

Դիտումների քանակ՝ 990

Ֆուտզալի Հայաստանի առաջնության 9-րդ տուրում կմրցեն առաջատարներ «Թալգրիգը» և ՀՊՏՀ-ն: Հանդիպումը կայանալու է փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին «Պոլիտեխնիկ» մարզադահլիճում, ուր սիրով հրավիրում ենք մեր թիմի երկրպագուներին:

Նշենք, որ ներկայումս ընդամենը 1 միավորով է մեր թիմը զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Թալգրիգին»:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևել և լուսաբանել է մեր թիմի ելույթները, անդրադարձել վերջին տուրերում   մեր հավաքականի փայլուն խաղերին և խոշոր հաշվով հաղթանակներին (14:0, 12:0, 11:0, 9:5):

Առաջիկա հանդիպմանը ՀՊՏՀ թիմին մաղթում ենք հաջող խաղ և հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին