Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան տարեդարձն է
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան տարեդարձն է: Մեր համալսարանի ղեկավարը բոլորեց 59-ամյակը:
Համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր համալսարանի հարգարժան ղեկավարի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջ առողջություն, աշխատանքային հաջողություններ, ընտանեկան բարօրություն:
Հարգարժան պարոն Աթոյան, համոզված ենք, որ ՀՊՏՀ բարի համբավը բարձր պահելու, համալսարանը բարեփոխելու և ավելի մրցունակ դարձնելու Ձեր քայլերը պսակվելու են հաջողությամբ, դրանց դրսևորումներն արդեն իսկ կան: Մաղթում ենք Ձեզ համբերություն, եռանդ՝ ստանձնած ծանր, բայց հայրենանվեր գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին