Աշխատանքային քննարկում՝ «Ամբերդում» իրականացված հետազոտական աշխատանքների շուրջ

Դիտումների քանակ՝ 982

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ աշխատանքային քննարկում՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները և ընթացիկ հետազոտական ծրագրերի հետազոտական խմբերի ղեկավարները: Ինչպես բացման խոսքում նշեց Սամվել Ավետիսյանը՝ հանդիպման նպատակն էր քննարկել կատարված հետազոտությունների շրջանակներում ստացված հաշվետվություններին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, կենտրոնի աշխատակիցները հետազոտական ծրագրերի կատարողներին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու նկատառումները կատարված հետազոտությունների վերաբերյալ:

Հետազոտական խմբերի ղեկավարներ տ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, տ.գ.դ., պրոֆեսորներ Զոյա Թադևոսյանը, Աշոտ Թավադյանը, Միքայել Մելքումյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ի պատասխան ներկայացված դիտարկումների, հանդես եկան պարզաբանումներով:

Հանդիպման ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ բուհի ղեկավարությունը հետազոտական խմբերից ակնկալում է արդյունավետ աշխատանք, հետազոտական այնպիսի արդյունք, որը ծառայի նպատակին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին