ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողները փորձառություն են անցնում

Դիտումների քանակ՝ 1169

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսերի՝ առկա բակալավրատի 4-րդ, առկա մագիստրատուրայի 2-րդ և հեռակա բակալավրատի 5-րդ կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական (բակալավրիատում) և գիտահետազոտական (մագիստրատուրայում) փորձառությունը մեկնարկել է  փետրվարի 9-ին. այս մասին  ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց մեր բուհի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետի ժ/պ Էռնեստ Դավթյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ փորձառության անցկացման հիմնական վայրերն են ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունները, ինչպես նաև ուսանողների կողմից առաջարկված այն կազմակերպությունները, որոնք որոշակիորեն առնչվում են նրանց ավարտական աշխատանքների թեմաների հետ: Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ուսանողների փորձառությունը կազմակերպում է համապատասխան ամբիոնների հետ համատեղ:

«Այժմ ուսումնաարտադրական պրակտիկա են անցնում առկա բակալավրատի 305, հեռակա բակալավրիատի՝ 440 ուսանողներ, իսկ գիտահետազոտական  պրակտիկա՝ առկա մագիստրատուրայի 495 ուսանողներ: Հեռակա մագիստրատուրայի ավարտական կուրսերի փորձառությունը նախատեսված է կազմակերպել մարտի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում»,-նշեց Էռնեստ Դավթյանը և հավելեց, որ տարիների փորձը ցույց է տալիս՝ փորձառության ընթացքում իրենց լավագույնս դրսևորող ուսանողները (ընդհանուր թվաքանակի 15 տոկոսը) անցնում են աշխատանքի հենց նույն կազմակերպությունում:

Մաղթում ենք արդյունավետ փորձառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին