Նորություններ

Գտնվել է 11 նորություն

Ի գիտություն ավարտական կուրսերի ուսանողների. ներկայացնում ենք փորձառության ժամանակացույցը

ՀՊՏՀ ավարտական կուրսերի սիրելի ուսանողներ,  ուսումնական բաժնից տրամադրել են 2016-2017 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի փորձառության ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ այստեղ: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վահրամ Բաղդասարյանը տպավորված է ՀՊՏՀ շրջանավարտների պատրաստվածությամբ. ռեկտոր Կորյուն Աթոյանն այցելեց ավարտական քննասենյակներ

ՀՊՏՀ-ում ընթանում են 2015-2016 ուստարվա առկա բակալավրիատի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները: Համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր այցելեց ավարտական աշխատանքները պաշտպանող ուսանողներին, հանդիպեց ատեստավորման հանձնաժողովների նախագահներին և անդամներին,...

ՀՊՏՀ-ում ավարտական (դիպլոմային) աշխատանքների պաշտպանություններ են

ՀՊՏՀ-ում ապրիլի 25-ին մեկնարկել են  2015-2016 ուստարվա առկա բակալավրիատի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները: Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների...

ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները կմեկնարկեն փետրվարին

2015-2016 ուստարվա ուսումնական պլանի համաձայն՝ ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական  և գիտահետազոտական փորձառությունները (պրակտիկա) կմեկնարկեն փետրվարին: Առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերը ուսումնաարտադրական փորձառություն կանցնեն փետրվարի 10-ից ապրիլի 6-ը, իսկ առկա...

Հեռակա կրթաձևում մեկնարկեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները

ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա կրթաձևում ավարտական կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունները մեկնարկեցին: Այսօր պաշտպանության էին ներկայացել ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ և կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությունների ուսանողները (5-րդ կուրսեր): Մաքսային գործ...

Օրվա հերոսները ավարտական կուրսերի ուսանողներն են. շարունակվում են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները

Առկա  բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ -ում շարունակվում  է: Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում միջազգային տնտեսական հարաբերություններ, տնտեսագիտության տեսություն մասնագիտությունների չորրորդ կուրսերի և աուդիտ մասնագիտացման մագիստրատուրայի...

ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողները փորձառություն են անցնում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսերի՝ առկա բակալավրատի 4-րդ, առկա մագիստրատուրայի 2-րդ և հեռակա բակալավրատի 5-րդ կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական (բակալավրիատում) և գիտահետազոտական (մագիստրատուրայում) փորձառությունը մեկնարկել է  փետրվարի 9-ին. այս մասին  ՀՊՏՀ լրատվության...

ՀՊՏՀ-ն հերթական թողարկման շեմին. համալսարանում սկսվել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Առկա բակալավրիատի ավարտական կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ այսօր մեր բուհում սկսվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը: ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործընթացը կընդգրկի առկա բակալավրիատում՝ ամփոփիչ քննություններն ու դիպլոմային...

ՀՏՊՀ-ում այսօր ավարտվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

ՀՊՏՀ-ում առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման գործընթացն այսօր կավարտվի: Նշենք, որ ապրիլի 29-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման ընթացքում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջ իրենց ավարտական աշխատանքները ներկայացրել և ավարտական քննական առարկաներից քննություններ...

Հուզմունք, շնորհավորանքներ, ժպիտներ ու ծաղիկներ… ավարտական քննական օրերի տրամադրությունը մեր բուհում

Ապրիլի 29-ին մեկնարկել է ավարտական ատենախոսությունների պաշտպանությունները, և այս օրերի ընթացքում իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել և դրանք հաջողությամբ պաշտպանել համալսարանի առկա բակալավրիատի տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի բազմաթիվ ուսանողներ: Նրանց համար յուրաքանչյուր քննական օրն ավելի...