«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետները «Նորավանք» հիմնադրամում մասնակցել են սեմինարի
Փետրվարի 4-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի է ունեցել տարածաշրջանի վերլուծաբանական կենտրոնների խնդիրներին նվիրված սեմինար, որին ներկա են եղել «Նորավանք» ԳԿՀ և «Ամբերդ» կենտրոնի փորձագետները։
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հարցեր տարածաշրջանում և Հայաստանում վերլուծաբանական կենտրոնների գործունեության և զարգացման, ակտուալ խնդիրներին և ՏԱ (ԱԱ) առաջնահերթություններին այդ կենտրոնների առնչությունների վերաբերյալ։ Սեմինարը վարել է «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հայաստանյան գործընկերներից է: 2014թ. նոյեմբերի 4-ին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Նախօրեի հանդիպմանը «Ամբերդից» մասնակցել է «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը, «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի կրտսեր փորձագետ Շուշան Մովսիսյանը, ինչպես նաև նույն ծրագրի հետազոտության մեջ ընդգրկված ՀՊՏՀ աշխատակիցներ Սոֆյա Օհանյանը և Արփինե Մալքջյանը:
Հ.Գ. Լուսանկարը՝ հիմնադրամի կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին