Քննություններն ավարտվել են, ՀՊՏՀ-ում սկսվել են վերահանձնումները

Դիտումների քանակ՝ 953

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում քննություններն ավարտվել են, այսօրվանից սկսվել է ուսանողների ակադեմիական  պարտքերի վերահանձնման գործընթացը: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այսօր վերահանձնումներ կանցկացվեն 19 առարկաներից:

Ակադեմիական  պարտքերի վերահանձնման գործընթացի առաջին փուլը կտևի հունվարի 30-ից փետրվարի 6-ը, իսկ երկրորդ փուլը կկազմակերպվի  փետրվարի 13-20-ը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ քննություններն անցել են հավուր պատշաճի, քննագրաֆիկներին համապատասխան, արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Ի գիտություն առաջին կուրսեցիների՝ պրոռեկտորը նշեց, որ ոչ միայն առաջին, այլև մյուս կուրսերի ուսանողները 2-րդ կիսամյակի մեկնարկից սկսած կարող են դիմել համապատասխան դեկանատներ՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու նպատակով: Անհրաժեշտ փաստաթղթերի և մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել  դեկանատներ:

Մինչ դասերի մեկնարկը մնացել են հաշված օրեր, մաղթում ենք հաճելի հանգիստ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին