ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության հաջորդ փուլում է. ՀՊՏՀ ուսանողը՝ երկու գոլի հեղինակ

Դիտումների քանակ՝ 1147

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն օրերս Շվեդիայի  Սկյովդե քաղաքում մասնակցել է  ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլին, որտեղ հանդիպումներ է ունեցել Շվեդիայի, Իսրայելի, Շոտլանդիայի ազգային հավաքականների հետ: Ընդհանուր 7 միավորով  մեր հավաքականը  1-ին տեղն է զբաղեցրել  F խմբի մրցաշարային աղյուսակում և դուրս է եկել առաջնության հաջորդ փուլ: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ հաջորդ փուլը կմեկնարկի մարտին:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Լոբացյանը նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի անդամներ են, 3-րդ համարի ներքո հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը ՀՊՏՀ ուսանող է: Վերջինս ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերում դարձել է  2 գոլի հեղինակ:

Շնորհավորում ենք մեր ազգային հավաքականին՝ առաջիկա խաղերում մաղթելով հաղթանակ:

Հ.Գ. Լուսանկարը տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը: Լուսանկարում ՀՊՏՀ ուսանող Անդրանիկ Կարապետյանն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին