ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է 2015թ. ներքին դրամաշնորհների իրականացման մրցույթ
19.01.2015
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1456
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է 2015թ. ՀՀ նախարարությունների առաջարկած թեմաներով հետազոտական ծրագրերի ներքին դրամաշնորհների իրականացման մրցույթ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 10-ն է (10-ը՝ ներառյալ):
Մրցույթի առաջադրվող հետազոտության թեմաներին, տեխնիկական առաջադրանքներին, անհրաժեշտ փաստաթղթերին և մյուս մանրամասներին ծանոթացեք «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տրամադրած հայտարարության հետևյալ տեքստից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին