Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը սկսված է. այն մեկնարկեց քննաշրջանով

Դիտումների քանակ՝ 1245

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր վաղ առավոտից կրկին  բուհին բնորոշ եռուզեռ է. այսօր 2015թ. աշխատանքային առաջին օրն է, մեկնարկել է նաև քննաշրջանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վերսկսելով աշխատանքը, կրկին ուշադրության կենտրոնում է  պահում  և լուսաբանում ուսումնական գործընթացին առնչվող, համալսարանական մյուս իրադարձությունները, հրապարակում՝ ուսանողներին հետաքրքրող և անհրաժեշտ տեղեկությունները:

Այսօր մեկնարկած քննություններից  ներկայացնում ենք մի քանի ակնթարթներ: Նշենք, որ ՀՊՏՀ-ում առկա բակալավրիատի 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 9-ից: Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամկետներին ծանոթացեք հետևյալ հղումով՝  http://media.asue.am/upload/qaxvacq_01.12.2014.pdf:

Մեր գործընկերներին մաղթում ենք  հաջող աշխատանքային, ուսանողներին՝  արդյունավետ ուսումնական տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին