Կհանդիպենք 2015թվականին. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի գործընկերներ, ուսանողներ, ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Հաշված ժամերից կթևակոխենք նոր՝ 2015 թվական:
Նոր տարին գալիս է՝ իր հետ բերելով սեր, խանդավառություն, ընտանեկան ջերմություն, հույզեր ու հույսեր: Քաղաքը կարծես ընկղմվել է լույսերի, ամանորյա տրամադրությունների ու պայծառ գույների մեջ և այդ տրամադրություններից անմասն չի մնացել մեր հարազատ համալսարանը: ՀՊՏՀ-ն քաղաքում առանձնանում է իր ամանորյա շքեղ հանդերձանքով: Մեր բուհի զարդարանքում գերիշխում է խորհրդանշական կապույտ գույնը (2015թ.-ն կապույտ այծի տարի է): Համալսարանի նախասրահում իր շքեղ տեսքով առանձնանում է ամանորյա գեղեցկուհին՝ կապույտի մեջ ողողված տոնածառը: Ուսանողների կողմից զարդարվել են նաև ՀՊՏՀ մասնաշենքերը, լսարաններն ու միջանցքները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորը, մաղթում բարի նպատակների, երազանքների իրականացում: Թո'ղ այս տարին, առաջին հերթին, իր հետ անդորր բերի, թո'ղ մեր երկրի պաշտպանները, զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում, կյանքն ընթանա բնականոն հունով:
Բոլորին մաղթում ենք քաջ առողջություն, սեր, երջանկություն, աշխատանքում՝ եռանդ ու նպատակասլացություն, ուսման մեջ՝ պատասխանատվություն ու ջանասիրություն:
Նշենք, որ ՀՊՏՀ-ում նոր աշխատանքային տարին կմեկնարկի հունվարի 12-ից:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին և 9-ին նշանակված հեռակա ուսուցման
համակարգի ստուգարքների, քննությունների և անհատական աշխա-
տանքների պաշտպանության օրերը տեղափոխվել են հունվարի 29-ը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, սիրելի այցելուներ, շարունակաբար աշխատում է ձեզ համար` նաև արտահերթ ռեժիմով` տեղեկացնելով համալսարանին, ղեկավարությանն առնչվող կարևոր իրադարձությունների մասին: Հետևեք մեր լրահոսին, քանի որ այսօր ձեզ ենք ներկայացնելու նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի բարեմաղթանքի խոսքը:
Կհանդիպենք 2015թվականին: Բարին ընդ Ձեզ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին