Մեր ուսանողը՝ մաս-ռեստլինգի աշխարհի առաջնության մեդալակիր
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը դարձել է մաս-ռեստլինգ մարզաձևի աշխարհի առաջին առաջնության բրոնզե մեդալակիր: Առաջնությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն անց է կացվել Յակուտիայի Սախա քաղաքում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հյուր գալով՝ Կարենը պատմեց այս հաջողության, մարզական իր ուղու մասին, ապա միասին դիտեցինք նրա հաղթական մրցամարտը:
Սկզբնապես Կարենը բազկամարտով է զբաղվել, այնուհետև նրան գրավել է Հայաստանում տարածում ստացող մաս-ռեստլինգ մարզաձևը (Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիան կազմավորվել է 2011 թվականին) և սկսել է մարզվել ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի մոտ:
«Մարզվում եմ շաբաթական 3 օր, այս մարզաձևը պահանջում է և՛ ձեռքերի, և՛ իրանի, և՛ ոտքերի լավ մարզվածություն: Եվրոպայի առաջնությունը գարնանն անցկացվելու է Լատվիայի մայրաքաղաքում, պետք է աշխատեմ կայուն մարզավիճակ պահպանել և նոր ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասում է Կարենը և ավելացնում, որ առաջնությունից հետո ինքն ու մարզիչն արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին:
Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկին ու մաղթում նորանոր մարզական բարձունքներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին