Մեկնարկեցին ՈւՀԱ ելույթները

Դիտումների քանակ՝ 973

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկեցին «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի ՈւՀԱ (ուրախների և հնարամիտների ակումբ) մրցութային ելույթները:

Այսօր ելույթ ունեցան ՀՊՏՀ երեք ֆակուլտետների թիմեր: Առաջինը ելույթ ունեցավ ֆինանսական ֆակուլտետը, այնուհետև՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների,  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետները:

Բոլոր թիմերն էլ  ներկայացան յուրօրինակ ու հետաքրքիր հումորային ծրագրերով՝ ներկաներին պարգևելով լիաթոք ծիծաղ ու ժպիտներ: Կոմիքսներ, մանրապատումներ,անհավանական և հավանական իրավիճակներ. ելույթները հիմնականում մատուցվեցին այս հումորային ձևաչափերով: Տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ պաստառներով, փուչիկներով ու ժպիտներով ոգևորում էին բեմից ելույթ ունեցողներին:

Նշենք, որ մյուս երեք՝  կառավարման, հաշվապահական հաշվառման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը ելույթ կունենան վաղը (մեկնարկը՝ ժամը՝ 14.30-ին):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին