Ավարտվեցին ՈւՀԱ մրցելույթները (լուսանկարներ )

Դիտումների քանակ՝ 885

Տնտեսագիտական համալսարանի դահլիճում այսօր ելույթ ունեցան կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների  ՈւՀԱ  թիմերը:

Այսօրվա  ելույթներում ցուցադրվեցին նաև թիմերի կողմից  պատրաստված հումորային տեսահոլովակներ, եղան պարային և երաժշտական կենդանի կատարումներ:

Ելույթների ավարտից հետո 6 ֆակուլտետների թիմերի մասնակցությամբ  կայացավ լրացուցիչ մրցույթ. թիմերը պատասխանեցին ուսանողական խորհրդի կողմից կազմված հարցերին՝  յուրաքանչյուր պատասխանի համար վաստակելով 1 միավոր: Այս մրցույթում հաղթեց ֆինանսական ֆակուլտետը:

Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, տեղի կունենան  միջֆակուլտետային երգի, պարի մրցույթներ, որից հետո կհայտարարվի ՈւՀԱ մրցելույթներում հաղթած թիմի անունը, կտրվեն  մրցանակներ նաև հատուկ անվանակարգերում: Այսպիսով,  կեզրափակվի «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին