Հաստատվել է ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի սեմինարների ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1183

Հաստատվել է ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հետազոտական ուղղությունների ղեկավարների կողմից անցկացվելիք սեմինարների ժամանակացույցը: Այս մասին մեզ հայտնեց գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը՝ տրամադրելով ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/gitausumnakan_xmber.pdf:

«Ինչպես գիտեք սեպտեմբերի 1-ից սկսվեց գիտաուսումնական խմբերի աշխատանքը, և հիմա ժամանակն է տեսական սեմինարների, որտեղ յուրաքանչյուր խումբ պետք է  ներկայացնի երկու միջանկյալ հաշվետվություն և մեկ վերջնական շնորհանդես: Միջանկյալ հաշվետվությունների ընթացքում յուրաքանչյուր գիտաուսումնական խումբ պետք է ներկայացնի իր կողմից կատարված աշխատանքները, իրականացված և նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ներկայացնի այն աշխատանքները, որոնք արվել են խմբերի կայք-էջերի կատարելագործման ուղղությամբ»,- նշեց Խորեն Մխիթարյանը:

Նշենք, որ գիտաուսումնական խմբերի սեմինարների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 12-ին, բոլոր սեմինարները տեղի կունենան ՀՊՏՀ նիստերի սրահում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին