Գրադարանային օգտակար ռեսուրսներ՝ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 912

ՀՊՏՀ պաշտոնական կայքի գրադարան բաժնի «Հղումներ» խորագիրը համալրվել է, ավելացվել են «Թվային գրադարաններ», «Բառարաններ, հանրագիտարաններ» , «Կազմակերպություններ, ասոցիացիաներ» ենթաբաժինները, որոնք ներկայացնում են օգտակար ռեսուրսներ՝ հատկապես ուսանողների համար:

Նախաձեռնությունը ՀՊՏՀ գրադարանինն է: Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին հերթին ընտրվել են ուսանողներին հետաքրքրող ոլորտներ. «Այն կայքերը, բառարանները,  որոնք անհրաժեշտ են ուսանողներին մասնագիտական աշխատանք կատարելիս, փորձել ենք կենտրոնացնել կայքի գրադարան բաժնում: Դա նպատակ ունի հեշտացնելու ուսանողի գործը»:

Ներկայացված ռեսուրսներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://goo.gl/myAhH0 :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին