Վրաստանի համալսարանի ուսանողը ՀՊՏՀ-ում մասնակցել է մագիստրոսական դասընթացների և ստացել հավաստագիր

Դիտումների քանակ՝ 980

ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն այսօր իր աշխատասենյակում հավաստագիր հանձնեց Վրաստանի «Սևծովյան միջազգային համալսարանի» ուսանողուհի Էլիսո Մամուլաշվիլիին, ով մեր բուհում 2 շաբաթ մասնակցել է «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասընթացներին: Մասնակցությունը  Տեմպուսի «Մահաթմա» ծրագրի շրջանակներում է, վրացուհին ՀՊՏՀ-ում էր  փոխանակման ծրագրով:

Հավաստագրի հանձնմանը ներկա էր նաև ՀՊՏՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի վարիչ, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ով Էլիսո Մամուլաշվիլիին մաղթեց ուսումնական հետագա հաջողություններ և ձեռքբերումներ:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մարգարիտ Մարուքյանը հայտնեց` փոխանակային այս ծրագիրը նպատակ ունի պարզելու՝ արդյոք մեր կրթական ծրագրերը համապատասխանում են միջազգայինին:  «Նշեմ , որ այս պահին ՀՊՏՀ 8 ուսանողներ նույն ծրագրով գտնվում են արտերկրում՝ 3-ը՝ Չեխիայի «Մասարիկ» համալսարանում, 5-ը՝ Վրաստանի «Սևծովյան միջազգային համալսարանում»: Դասընթացների ավարտից հետո կանցկացնենք մշտադիտարկում՝ պարզելու մեր կրթական ծրագրերի համատեղելիությունը միջազգային կրթական ծրագրերի հետ»,-ասաց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին