ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Դիտումների քանակ՝ 1146

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտզալի մրցումներում այսօր 10:5 հաշվով հաղթանակ է տոնել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Վաղը մեր համալսարանի հավաքականը կխաղա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմի հետ:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի փոխանցմամբ՝ ֆուտզալի մրցումները մեկնարկել են նոյեմբերի 3-ին և կտևեն մինչև նոյեմբերի 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին