ՀՊՏՀ փաստաթղթաշրջանառությունը՝ էլեկտրոնային եղանակով

Դիտումների քանակ՝ 1032

ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցներն այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում ներկայացրեցին համալսարանի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նոր ծրագիր: Ծրագրի ներկայացմանը ներկա էին բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, աշխատակիցներ:

Ներկայացվեց նոր համակարգի էությունը,  աշխատելու կարգը, ծրագրի հնարավորությունները: Աշխատակիցները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, ստացան պարզաբանումներ:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ծրագիրը դեռ քննարկման փուլում է, սակայն փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակին անցնելը անհրաժեշտություն է: Բուհի ղեկավարը հավաստիացրեց, որ մինչ համակարգի ներդրումը շարունակական քննարկումներ կլինեն, հարկ եղած դեպքում՝ աշխատակիցները կվերապատրաստվեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին