ՀՊՏՀ ուսխորհրդականները զորակցում են հայ զինվորին
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամներն այսօր առավոտյան երկօրյա այցով մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ այցելելու Հադրութի շրջանի թիվ N զորամաս: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը տեղեկացրեց, որ այս այցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս սեպտեմբերի 12-ին ՀՊՏՀ նրա կատարած այցի ընթացքում: Նա նշեց, որ իրենց նպատակն է բարոյական աջակցություն ցուցաբերել հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին, քաջալերել ու զորակցել: Ուսանողները զորամասում կկատարեն ինժեներական աշխատանքներ, կայցելեն դիրքեր, կմասնակցեն հրաձգության, կհանձնեն նվերներ:
Ուսանողների հետ Արցախ մեկնեցին ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Մհեր Աղալովյանը, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին