Հանդիպում «Էխո» hասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ

Դիտումների քանակ՝ 1080

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ հյուրընկալվել էին «Էխո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:  Հանդիպումը կազմակերպվել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ միաժամանակ հավելելով, որ հանդիպմանը, որի բանախոսներն էին «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդինը, սոցիոլոգ Արմինե Կազարյանը, արծարծվել են հաշմանդամություն ունեցող անձանց բուհական խնդիրները:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսանողների հետ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց բուհական խնդիրների բացահայտմանը, բուհի հնարավորություններին, միջազգային փորձի ներդրմանն ուղղված հարցեր, հնչել են առաջարկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին