ՀՊՏՀ ուսանողը՝ միջբուհական վազքի մրցույթի հաղթող
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աթլետիկայի առաջնություն, որտեղ մեր բուհի մաքսային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արթուր Մուրադյանը 100 մետր մրցատարածությունում գրավել է 1-ին տեղը: Տղաների փոխանցումավազքում, որտեղ մեր բուհի թիմը, բացի Արթուր Մուրադյանից, համալրված էր նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի անդամներով, գրավել է 2-րդ տեղը՝ տեխնիկական փոքրիկ վրիպակի պատճառով 1-ին տեղը զիջելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմին:
Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը՝ բարձր գնահատելով առաջնությունում մեր տղաների մրցելույթները: Նա նշեց, որ մեր բուհն ընդամենը մեկ աթլետ ունի, ով Հայաստանի չեմպիոն է, և ով իր ուժեղ կարգը հաստատել է նաև այս մրցման ընթացքում: Ինչ վերաբերում է մեր համալսարանի թիմին, ամբիոնի ղեկավարը նշեց. «Եթե նկատի ունենանք, որ մեր բուհի թիմը ընդամենը մեկ աթլետով է մրցել շատ աթլետներով համալրված ուժեղ թիմերի հետ, ապա ՀՊՏՀ մասնակցությունը կարելի է հաջող համարել»:
Շնորհավորում ենք, մաղթում նորանոր նվաճումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին