Նոր հարթակ «Ամբերդ»-ից. ՀՊՏՀ պաշտոնական կայքում գործարկվել է կենտրոնի նոր խորագիրը
ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի էջում գործարկվել է նոր խորագիր՝ «Վերլուծականներ»: Ինչպես նշում են կենտրոնի աշխատակազմում, նախաձեռնության նպատակն է հարթակ տրամադրել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմին, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, կենտրոնի աշխատանքներում ներգրավված փորձագետներին, հետազոտողներին և կենտրոնի հետ համագործակցող այլ անձանց, ովքեր այսուհետ այստեղ կներկայացնեն իրենց վերլուծականները՝ տնտեսության, քաղաքականության, ազգային անվտանգության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների արդիական հիմնախնդիրների մասին:
«Հուսով ենք, որ սա լավ հնարավորություն կդառնա մասնագիտական մոտեցումներ, տեսակետներ արտահայտելու և քննարկելու համար»,- նշում են նախաձեռնության հեղինակները՝ խոստանալով, որ խորագիրը պարբերաբար կթարմացվի նոր հեղինակների նոր վերլուծականներով:
Խորագրի նորամուտը ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սոֆյա Օհանյանի «Հոգեբանական մանիպուլյացիա. ինչպես են «լվանում» ուղեղները» վերլուծականով է: Սոֆյա Օհանյանն ընդգրկված է «Ամբերդի» «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բիզնեսի բարոյականության ր սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական խմբում:
Նոր խորագիր այցելեք հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//վերլուծականներ-1957, իսկ առաջին վերլուծականին ծանոթացեք այս հղումով՝ http://media.asue.am/upload/Sofya_verlucakan.pdf:
Բարի երթ ու արդյունավետ աշխատանք ենք մաղթում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին