Դասավանդում են ուսանողները
15.11.2017
Դիտումների քանակ՝ 1846
Երիտասարդության և ուսանողության համաշխարհային տոների առթիվ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունները շարունակվում են: Այսօր նրանք կազմակերպել էին «Դասավանդում են ուսանողները» միջոցառումը, որի շրջանակներում միայն այսօր լսարաններում դասախոսություններով են հանդես գալիս մեր համալսարանի ուսանողները:
ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի հրավերով լսարաններ այցելեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ ունկնդրելու ուսանողների դասախոսությունները: Ավարտին համալսարանի ղեկավարն ուսանողներին առաջարկեց հավաքվել և միասին ամփոփել սույն նախաձեռնության արդյունքները, նման ձևաչափի արդյունավետությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին