Ուժեղագույն շախմատիստները ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետից են

Դիտումների քանակ՝ 1539

«Ուսանողական աշուն-2017»-ի 1-ին մրցութային օրն ամփոփվել է: Շախմատի առաջնությունում հաղթական գավաթը նվաճել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Մրցանակային տեղեր զբաղեցրածները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Առջևում մարզական 6 առաջնություններն են, որից հետո մեկնարկելու է փառատոնի մշակութային մասը:

Շնորհավորում ենք հաղթողներին:

Լուսանկարը՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին